Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սիրիայում ձերբակալել են ռուս օդաչուին սպանած թուրք զինյալին

Սիրիայում ձերբակալել են ռուս օդաչուին սպանած թուրք զինյալին
03.03.2016 | 10:57

Սիրիայի կառավարական ուժերը ձերբակալել են թուրք-սիրիական սահմանին նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի խոցած ռուսական Սու-24 ինքնաթիռի «օդաչուին սպանողին»՝ տեղեկացնում է թուրքական «Haber7» լրատվական կայքը։ Առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ